Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 302 կգ արդյունքով. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Գոռ Սահակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 130 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 135 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ: Այս վարժության արդյունքներով Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել:

Հրում վարժությունում էլ հայ երիտասարդ ծանրորդը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 160 և 165 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը Սահակյանը ձախողել է (170 կգ): Այս վարժությունում նա բրոնզե մեդալ է նվաճել:

Երկամարտում ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), իսկ արծաթե մեդալը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Գենցը (307 կգ):

Նշենք՝ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), իսկ Անդրանիկ Պապեյանը (61 կգ) զրո էր ստացել:

Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել ևս 6 ծանրորդ՝ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Այսօր աշխարհի առաջնությունում պայքարի դուրս կգան 64 կգ քաշային կանայք: