ԵՄ-ն առաջարկում է պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել է անձնական պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի (Վլադիմիր Գյունյաև) դեմ։ Այս առաջարկը քննարկվել է մայիսի 4-ին ԵՀ նիստում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։

Աղբյուրի համաձայն՝ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքն արդեն ընդգրկվել է Կրեմլի մերձավոր մարդկանց ցուցակի նախագծում, որոնք մեղադրվում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ։ Եթե Կիրիլը ներառվի պատժամիջոցների մեկ այլ փաթեթում, որը ԵՄ դիվանագետները կքննարկեն այս շաբաթ, ապա Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի ակտիվներն արտասահմանում կսառեցվեն, իսկ նրա մուտքը ԵՄ երկրներ կարգելվի։

Ավելի վաղ պատրիարք Կիրիլին քննադատել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի քննարկման ժամանակ «20 րոպե թղթից կարդացել է պատերազմի արդարացումները»։ Ի պատասխան՝ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը նշել է, որ եկեղեցու սպասավորները պետք է հաղորդակցվեն «Հիսուսի լեզվով, ոչ թե քաղաքականության» և չեն կարող լինել քաղաքական գործիչների անձնական «զոհասեղանի սպասարկողներ»։

Իր հերթին, Ռուս ուղղափառ եկեղեցին ասել է, որ Ֆրանցիսկոս պապը «սխալ տոն է ընտրել այս զրույցի բովանդակությունը փոխանցելու համար», և նման հայտարարությունները «հազիվ թե նպաստեն Հռոմի կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև կառուցողական երկխոսության հաստատմանը»:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պատրիարքը խոսել է 2014 թվականի Մայդանի մասին՝ որպես պատերազմին նախորդած իրադարձություններից մեկի, ինչպես նաև Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պայմանավորվածությունների մասին, որոնց մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է բացասական կերպով։

Տաթև Ֆռանգյան