«Հայաստան» անունը չփորձեք բառախաղի կերպով օգտագործել. Արթուր Հովհաննիսյանը` լրագրողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետը երեկ կոնկրետ ասելիք ուներ ընդդիմադիրներին, նրանք էլ, այս փաստով պայմանավորված, փախան ԱԺ դահլիճից. ընդդիմությունը մշտապես ճշմարտությունից փախել է,սա էլ բացառություն չէր: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ ինչ բացահայտում պետք է աներ խորհրդարանում:

«Վարչապետն իր խոսքում երեկ նշեց, որ այդ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն դրա հետ: Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախնեն», – ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ խորհրդարանում իշխանական պատգամավորների «Հա-յաս-տան» վանկարկման վերաբերյալ հարցին՝ հորդորեց Հայաստան անունը բառախաղի կերպով չօգտագործել և «Հայաստան» դաշինքի անվան հետ չնույնականացնել:

«Մենք ծափահարել ենք վարչապետի ելույթին և գոչել ենք «Հայաստան», այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անունն ենք ասել: Մենք ընդդիմության ոչ մի գործողություն չենք ողջունել»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: