ԱՄՆ հետախուզությունն ուկրաինացիներին օգնել է ոչնչացնել բազմաթիվ ռուս գեներալների․ The New York Times

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

The New York Times-ը հոդված է հրապարակել՝ հիմնված ամերիկյան անանուն աղբյուրների վրա, որոնք պատմել են, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրած հետախուզական տվյալներն օգտագործվել են ռուս գեներալներին ոչնչացնելու համար հարվածների ժամանակ:

Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ ոչ բոլոր հարվածներն են եղել ամերիկյան տվյալների հիման վրա։ Մասնավորապես, ապրիլի 30-ին Իզյումի հրամանատարական կետին հարվածը, որտեղ դրանից քիչ առաջ գտնվել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, չի եղել ամերիկյան տեղեկատվության հիման վրա։

Ռուսաստանը չի հաղորդել Իզյումին հարվածելու, նույնիսկ Գերասիմովի արևելյան Ուկրաինա մեկնելու մասին: Սակայն այս մասին մի քանի օր առաջ լրատվամիջոցներին հայտնել են ամերիկյան հետախուզական համայնքի աղբյուրները։ Որոշ ուկրաինացի պաշտոնյաներ նույնիսկ հայտարարել են, որ Գերասիմովն ինքն էլ է հայտնվել կրակի տակ և վիրավորվել, սակայն ոչ ոք չի հաստատել այդ պնդումները՝ ո՛չ ուկրաինացի այլ պաշտոնյաներ, ո՛չ ամերիկացիները, ո՛չ Մոսկվան։

The New York Times-ի հոդվածում աղբյուրները պնդում են, որ Վաշինգտոնը թույլ չի տա իր տվյալներն օգտագործել Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարության դեմ մահափորձի համար, որոնց թվում է Գերասիմովը:

Պենտագոնը դեռևս չի մեկնաբանել այս հոդվածը։

Ուկրաինան պնդում է, որ պատերազմի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել է 12 բարձրաստիճան ռուս սպա, ինչն անոմալ թիվ է, առնվազն արևմտյան բանակների չափանիշներով, նշում են արևմտյան փորձագետները։ Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է երկու փոխհրամանատարների՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի մահը։

Միացյալ Նահանգները վերջերս բացահայտ խոստովանել է, որ Ուկրաինայի հետ կիսում է հետախուզական տվյալների լայն շրջանակ: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները ևս իրենց հետախուզական գործակալություններից տեղեկատվություն են տրամադրում Կիևին։

Տաթև Ֆռանգյան