ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի շուրջ

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչներն այսօր չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի շուրջ, բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տվյալներով՝ քննարկման ընթացքում ԵՄ անդամ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան մտահոգություն են հայտնել ռուսական նավթից հրաժարվելու դեպքում առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։ Այսպիսով, նավթային էմբարգոյի շուրջ առաջին քննարկումն ավարտվել է առանց կոնսենսուսի։

Լրատվամիջոցը նաև նշել է, որ եվրոպական երկրները համաձայնության կարող են հասնել հինգշաբթի նախատեսված ԵՄ մշտական ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր ելույթ էր ունեցել Եվրախորհրդարանում՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը։ Նա նշել էր, որ ԵՄ-ն դիտարկում է նաև ռուսական նավթից աստիճանական նվազման քաղաքականությունը։

Էմմա Չոբանյան