Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի մամուլի ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Ֆրանսիայի մեծ ուշադրությունն ու աջակցությունը։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պատմական բանաձևի ընդունման համար, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք։

Երկուստեք կարևորվել է նախորդ տարի Փարիզում ստորագրված 2021-2026թթ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործումը, որն ուղղված է հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդլայնելուն և տնտեսական զարգացումն օժանդակելուն։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների խնդրանքով Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետության նախագահի լիազորություններն ու գործունեությունը: