Մեծ Բրիտանիան նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել

Լուրեր

20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ. նա Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
Բոլորը

Բրիտանական կազմակերպություններին արգելվել է Ռուսաստանին ծառայություններ մատուցել կառավարման խորհրդատվության, հաշվապահական հաշվառման և PR-ի ոլորտում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Լիզ Թրասը ևս հայտարարել է Ռուսաստան ծառայությունների արտահանման արգելքի մասին, ինչն անհնար է դարձնում նրանց համար բիզնես վարել բրիտանական ընկերությունների հետ, որոնք ռուսական տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն։

Նոր սահմանափակումները նշանակում են, որ ռուսական բիզնեսն այլևս չի կարողանա օգտվել համաշխարհային կարգի բրիտանական հաշվապահական, կառավարման և PR ծառայություններից, որոնց բաժին է ընկնում այս ոլորտում ռուսական ներմուծման 10%-ը, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Պուտինյան ռեժիմի հետ բիզնես վարելը բարոյապես անհիմն է, և դա օգնում է ֆինանսավորել պատերազմական մեքենան, որն անասելի տառապանքներ է պատճառում Ուկրաինայում: Բրիտանական ծառայություններին Ռուսաստանի հասանելիության դադարեցումը կուժեղացնի ճնշումը Կրեմլի վրա և, ի վերջո, կօգնի Պուտինին տանել դեպի ձախողում Ուկրաինայում»,- ասել է Լիզ Թրասը:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցները մի քանի ընկերությունների, այդ թվում՝ ВГТРК-ի նկատմամբ, սահմանափակումների են ենթարկվել նաև պետական հեռուստաալիքների աշխատակիցները։

Տաթև Ֆռանգյան