470 ուսուցիչ ատեստավորում է անցել և աշխատավարձը կրկնապատկվել է․ Փաշինյան

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Մեր կարևորագույն բարեփոխումներից մեկը հասցրել ենք ռազմավարական հանգրվանի, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին և նրանց աշխատավարձի դրույքաչափը կրկնապատկելու վերաբերյալ կառավարության որոշմանը:

«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Կրկնապատկվել է մի քանի գործողությունների հանրագումարով: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել:

Կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որ մենք բոլորս՝ Կառավարությունը, ծնողները, աշակերտները համոզվեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ:

Խնդիրն այն է, որ գիտելիքը և ժամանակը փոխվում է, և մենք սրանով ինքազարգացման, սեփական որակավորումը բարձրացնելու խթան ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ ոչ թե կառավարությունն է որոշում, թե որ ուսուցչի աշխատավարձն է բարձրանում, այլ հենց ինքը՝ ուսուցիչը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ:  Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ:

Մանրամասները՝ տեսանյութում: