Մենք որևէ շենք չենք գրավելու. սադրանքի չենք դիմելու. ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի ԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ ընթացքում ԱԺ-ի շենքի մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանական ուժերը։

Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց այն տեքստը, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քիչ հետո՝ ԱԺ-ում ընթացող կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պետք է ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին։

Պահանջը հնչեցնելուց հետո Սաղաթելյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց, որ կազմակերպված շարժվում են դեպի ԱԺ։ Զգուշացրեց, որ հանրահավաքի որևէ մասնակից հանկարծ չտրվի որևէ սադրանքի։

«Մենք որևէ շենք չենք գրավելու»,- նշեց Սաղաթելյանը:

Նշենք, որ ԱԱԾ-ն մինչ այս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ   ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: