Դեբեդ գետն ընկած փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում. երեխան կմնա հիվանդանոցում մինչև նրա ճակատագրի որոշակիանալը

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:

Լոռու մարզպետարանից տեղեկացրին, որ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը մարզպետի անունից շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին երեխայի լիարժեք բուժումը կազմակերպելու, այս ընթացքում նրա խնամքն իրականացնելու համար և նշել, որ բաժինը ներգրավված է երեխայի հարազատների շրջանակն ուսումնասիրելու, սոցիալական դեպքը վարելու գործընթացում, ինչի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևիկի հետագա ճակատագիրը:

ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեցին, որ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար: