Արփինե Հովհաննիսյանը բացարձակապես ստում էր, երբ քաղբանտարկյալների հարցով հղում էր կատարում 5 հազար կազմակերպությունների․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀԿ-ն, ըստ էության, հանդես էր գալիս ընդդիմության դիրքերից և այնպիսի տպավորություն էր, որ այդ հարցերն ուղղված էին արդեն գործող վարչապետին։ Մյուս կողմից էլ անհեթեթությունը կայանում է նրանում, որ այնպիսի հարցեր էին տալիս, որոնց պատասխանները իրենք առնվազն 20 տարի պետք է տված լինեին, այսինքն՝ իրենց չարած բոլոր խնդիրները, որոնք մեկ ամիս առաջ չէին ընդունում, հիմա ընդունում են և դրանց պատասխանները պահանջում են մի մարդուց, որը դեռևս չունի այդ լծակները»,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների միջև տեղի ունեցած հարցուպատասխանին՝ ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ առավել տարակուսելի էր քաղբանտարկյալների վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի տված հարցը․ «Տիկին Արփինե Հովհաննիսյանը բացարձակապես ստում էր, երբ հղում էր կատարում 5 հազար կազմակերպությունների, խնդիրը նա չէր, որ այդ 5 հազար կազմակերպությունները չկան, այլ այն, որ այդ կազմակերպություններից մի քանի տասնյակն են հստակ քաղբանտարկյալների ճանաչել, երկրորդը ես չգիտեմ ինչ իրավապաշտպան կազմակերպությունների նա նկատի ուներ, երբ որ ասում էր՝ «Սասնա ծռերին» ճանաչել են քաղբանտարկյալ։ Ես որ՝ բազմիցս և «Հիմնադիր խորհրդարանում» ելույթի ժամանակ և նաև Ազատության հրապարակում ելույթի ժամանակ «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ չեմ ճանաչել»։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից «Human rughts watch»-ն իր զեկույցներում նշել է, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները ենթարկվել են քաղաքական հետապնդումների, նրանք նաև հայտարարություն են տարածել, որը վերաբերվում էր Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին․ «Այն, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ՀՀ-ում քաղբանտարկյալներ չեն ճանաչվել, նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց Սաքունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Լիլիթ Շաբոյան