Ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ ԱԺ-ի շենքի բակում տեղադրված լուսաձայնային նռնակները, եթե կիրառվեն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Պայթյունի խլացնող ձայն ու կուրացնող լուսարձակում․ Ազգային Ժողովի շենքի բակում տեղադրված լուսաձայնային նռնակները նման ազդեցություն կունենան ցուցարարների վրա, եթե կիրառվեն։ Factor TV-ն այսօր ավելի վաղ ֆիքսել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողով այցից առաջ խորհրդարանի պարսպից այն կողմ տեղադրվել են այդպիսի հատուկ միջոցներ։

Դրանք նախատեսված են անկարգությունների մասնակիցներին և հանցագործներին ժամանակավորապես չեզոքացնելու համար։ Այս նռնակների պայթյունի ձայնը մինչև մի քանի ժամով մարդուն կարող է զրկել լսողությունից, իսկ լուսարձակումը ժամանակավոր՝ մինչև 30 վայրկյան տևողությամբ զրկել տեսողությունից։ Դրանց ազդեցությունից հետո իրավապահները սովորաբար դիմում են այլ գործողությունների և ձերբակալում իրավախախտներին։

Աշխարհում գործնականում հազվադեպ են եղել դեպքերը, երբ այսպիսի նռնակների կիրառումը լուրջ վնասվածքներ է հասցրել։ Կախված նռնակի մոդելից՝ առողջության համար անվտանգ է համարվում դրա կիրառումը 10-15 մետր հեռավորությունը։ Այսպիսի նռնակները բեկորներ կամ չեն առաջացնում, կամ դրանց բեկորները անվնաս են նշված տարածությունից։

Բայց հատկապես փակ տարածքում ու մարդուն մոտ պայթեցվելու դեպքում դրանք կարող են նաև առողջության լուրջ խաթարումների հանգեցնել, օրինակ՝ սրտի խնդիրներ ունեցողների շրջանում։

Նշենք, որ այսպիսի նռնակներ ԱԺ բակում տեղադրվել էին նաև 2021 թվականի մարտին, երբ ընդդիմությունը փակ էր պահում Բաղրամյան պողոտան, իսկ Փաշինյանը կրկին ԱԺ պետք է գար կառավարության հետ հարց ու պատասխանին մասնակցելու։ Այն ժամանակ մամուլում հրապարակված լուսանկարներից երևում էր, որ ԱԺ սենյակներում տեղակայվել են նաև դիպուկահարներ։