Ուզում եք քաղաքական վախճան ունենալ՝ վախճանվե՛ք․ Արսենյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ընդդիմությունը կեղծ թեզ է առաջ քաշում, թե 2021թ․-ին իշխանությանն ընտրած 600 հազարից ավելի քաղաքացիները սխալվել են։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում անդրադառնալով դիմադրության շարժման բողոքի գործողություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ընկերներիցս մեկը զանգեց, ասաց՝ հղում եմ ուղարկել, նայի այդ հաղորդումը։ Նայեցի։ Մեկը մեր լրագրության դաշտում որպես զազրախոսության մոհիկան հայտնի լրագրուհի է, զրուցակիցը՝ ալամ աշխարհի մեգաէկոնոմիկայի մասնագետ մի նախկին վարչապետ՝ ՀՀ արդյունաբերության գերեզմանափորը։ Լրագրողը հարց է տալիս ու ասում՝ Արսենյանը, Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը կոչեր են անում խաղաղության, դուք ի՞նչ կասեք։ Այդ մեր հայրենակիցն էլ պատասխանում է, որ մեզ պետք է զրկել ՀՀ քաղաքացիությունից, բռնագրավել ունեցվածքը և փոխանցել Արցախի բանակին»,- նշեց Գուրգեն Արսենյանը։

Նրա խոսքով՝ ասվածում նորություն չկա, որովհետև այդպես ասողներն են իրականում կողոպտել ՀՀ քաղաքացիներին և ավարը տարել Արցախ՝ կիսելու․ «Սա է իրենց պատկերացումը, սրա համար են իրենք պայքարում… Այսինքն, հերթական կենաց խմողներից է»։

Գուրգեն Արսենյանի բնորոշմամբ՝ այսպես անողնԱերը հիշեցնում են Քիփլինգի խոսքը, որ փղերը մեռնելուց բոլորով մի տեղում են մեռնում՝ փղերի գերեզմանոցում․

«Հիմա ուզում են քաղաքական վախճան ունենալ, գնացեք վախճանվեք։ Ես ձեր համար կցավամ, բայց չեմ գա ձեր ձեռքը բռնելու ու ասելու, որ մի վախճանվեք։ Քաղաքական գործունեության հայտ եք ներկայացրել, բայց չունեք բովանդակություն։ Իմ գործընկեր Քրիստինե Գրիգորյանը երեկ դա շատ դիպուկ նկարագրեց։ Փաշինյանի հրաժարականն եք ուզո՞ւմ։ Նրան 2018թ․-ին դուք եք այստեղ վարչապետ ընտրել, դուք եք նրա կառավարության գործունեության ծրագիրը հաստատել։ Պատկերացում չունեք, որ հարյուր հազարավոր քաղաքացիների շունչը ձեզ ստիպեց դա անել»,- նշեց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: