Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլը ռուսական բանակի վերահսկողության տակ է

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուսական բանակը վերահսկում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Լուգանսկի և Դոնեցկի «ազատագրված» տարածքներում և Ուկրաինայում խաղաղ կյանք է հաստատվում, այդ թվում՝ Մարիուպոլում՝ Ազովի ծովի ամենամեծ արդյունաբերական և տրանսպորտային հանգույցում։ Այն գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները, որոնք գտնվում են «Ազովստալ»-ի տարածքում, հրաժարվել են զենքերը վայր դնել և հիմա արգելափակված են գործարանում։

Շոյգուն նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած տրանսպորտ, որը կժամանի Ուկրաինա՝ ուկրաինական բանակին օգնելու նպատակով, կդիտարկվի որպես խոցման թիրախ։

Մինչ այդ, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտնում է, որ Մարիուպոլ է ժամանել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Գերատեսչության տվյալներով՝ Մարիուպոլում նա պատրաստվում է մինչև մայիսի 9-ը ռազմական շքերթ կազմակերպել։

Էմմա Չոբանյան