Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի մասին, որը ենթադրում է նաև ռուսական նավթից հրաժարում

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ելույթ է ունեցել Եվրախորհրադարանում՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ ուկրաինացիները պայքարում են «իրենց ապագայի տերը լինելու համար», և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է բարձր գին վճարի իր դաժան ագրեսիայի համար։

ԵԽ ղեկավարն ազդարարել է, որ ԵՄ-ի ընդլայնված «սև ցուցակները»՝ համալրված ռուս զինծառայողներով, որոնք մեղավոր են ռազմական հանցագործություններում։

«Առաջինը մենք ցուցակներում ընդգրկում ենք բարձրաստիճան զինվորականների և այլ անձանց, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել Բուչայում և պատասխանատու են Մարիուպոլի պաշարման համար»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ն «Սբերբանկ»-ն ու ևս երկու խոշոր ռուսական բանկ անջատում է SWIFT համակարգից:
«Դրանով մենք հարվածում ենք այն բանկերին, որոնք համակարգային նշանակություն ունեն ռուսական տնտեսության համար և Պուտինին հնարավորություն են տալիս վնասը կոծկել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ նշելով, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև հեռուստաընկերությունների նկատմամբ․ «Մենք արգելում ենք մեր եթեր մուտք գործել ռուսական երեք խոշոր պետական հեռարձակողների: Նրանք այլևս չեն կարողանա իրենց բովանդակությունը տարածել Եվրամիությունում որևէ կերպ՝ ո՛չ մալուխով, ո՛չ արբանյակով, ո՛չ համացանցով, ո՛չ էլ սմարթֆոնների հավելվածներով։ Մենք այս ալիքները բնորոշում ենք Պուտինի ստերի և ագրեսիվ քարոզչության խոսափող»։

Ամենակարևորը, Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն առաջարկում է հրաժարվել ռուսական նավթից։
«Ուղիղ ասենք՝ դա հեշտ չի լինի։ Միության որոշ անդամներ մեծապես կախված են ռուսական նավթից: Մենք հոգ կտանենք ռուսական նավթից աստճանական հրաժարման մասին։ Մենք առավելագույն ջանքերը կգործադրենք Ռուսաստանին ճնշելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Էմմա Չոբանյան