Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Դերեկ Միտչելի հետ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

Արարատ Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են կանանց և երիտասարդների քաղաքական մասնակցության բարձրացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։