Մոսկվան արգելել է Ճապոնիայի վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը ՌԴ

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Մոսկվան արգելել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային և արտաքին գործերի նախարար Յոսիմասե Հայաշիի մուտքը Ռուսաստան, «սև ցուցակում» ընդգրկված են նաև ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը։

«Ֆումիո Կիշիդայի վարչակազմը սկսել է աննախադեպ հակառուսական արշավ՝ թույլ տալով անընդունելի հռետորաբանություն Ռուսաստանի Դաշնության դեմ, ներառյալ՝ զրպարտությունը և ուղղակի սպառնալիքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

«Տոկիոն գործնական քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են բարիդրացիական կապերի խզմանը՝ վնաս հասցնելով Ռուսաստանի տնտեսությանը և մեր երկրի միջազգային հեղինակությանը։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև Ճապոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պետության բարձրագույն ղեկավարության դեմ կիրառված անձնական պատժամիջոցները, որոշում է կայացվել ընդմիշտ արգելել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն»,- ընդգծել են գերատեսչությունում՝ թվարկելով «սև ցուցակում» հայտնված պաշտոնյաներին։

Տաթև Ֆռանգյան