Հռոմի պապը պատմել է պատրիարք Կիրիլի հետ իր զրույցի մասին

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իտալական Corriere Della Sera պարբերականին պատմել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ իր զրույցի մասին։ Հոգևոր առաջնորդները խոսել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հռոմի պապը պատմել է, որ պատրիարք Կիրիլը փորձել է արդարացնել ՌԴ-ի ռազմական գործողությունն Ուկրաինայում և թերթիկից կարդացել է դրա հիմնավորումները։

«Ես Կիրիլի հետ Zoom-ով խոսել եմ 40 րոպե։ Առաջին 20 րոպեն նա ձեռքին բռնած թերթիկից կարդաց ռուսական ներխուժման բոլոր արդարացումները։ Ես լսեցի նրան և պատասխանեցի՝ սրանից ոչինչ չեմ հասկանում։ Եղբա՛յր, մենք պետական պաշտոնյաներ չենք, պետք է ոչ թե քաղաքականության լեզվով խոսենք, այլ Հիսուսի լեզվով։ Ուստի մենք պետք է խաղաղության ուղիներ փնտրենք, պետք է դադարեցնենք պատերազմը։ Պատրիարքը չպետք է կռանա Պուտինի զոհասեղանի մակարդակի»,- պատմել է Հռոմի պապը։

Նա նաև տեղեկացրել է, որ չեղարկվել է հունիսի 14-ին իր և պատրիարք Կիևիլի հանդիպումը Երուսաղեմում։

«Դա կլիներ մեր երկրորդ հանդիպումը, այն պատերազմի հետ կապ չուներ։ Բայց մենք չեղարկեցինք այն, մենք պայմանավորվեցինք, որ դա աշխարհին չի տա այն ազդանշանը, որը մեզ անհրաժեշտ էր»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Տաթև Ֆռանգյան