Ալեն Սիմոնյանի առաջարկն ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանի պայմանը. փողոցային պայքարի 2-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.01.2025 | 23:34
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել
15.01.2025 | 23:30
Բաքուն հայտնում է Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանության մասին
15.01.2025 | 23:13
Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան ունակ է «ջախջախելու» բոլոր ահաբեկիչներին և կոչ արել «ձեռքերը հեռացնել» Սիրիայից
15.01.2025 | 22:57
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի կողմից ոչնչացված բոլոր զինյալներին փոխարինող է գտել․ Բլինքեն
15.01.2025 | 22:49
Կստեղծվի ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ․ վարչապետը համակարգող խորհրդի նախագահն է
15.01.2025 | 22:42
Թրամփն այլևս չի խոստանում 24 ժամում վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը. FT
15.01.2025 | 22:27
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2025 | 22:14
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրացման համար ձերբակալվածներին
15.01.2025 | 22:00
ԵՏՄ-ից դուրս գալու հայտ ՀՀ-ն չի ներկայացրել․ այս պահին դրանից խոսելը ժամանակավրեպ է․ Ծովինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 21:49
Քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին
15.01.2025 | 21:34
Ռուսաստանն օդային հարձակումներ էր ծրագրել Լեհաստանի և այլ երկրների դեմ․ Տուսկ
15.01.2025 | 21:20
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
15.01.2025 | 21:11
Բաքվում կանխվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկի դեմ ծրագրվող մահափորձը․ իսրայելական ԶԼՄ-ներ
15.01.2025 | 21:00
ԱՄՆ-ից եկող թիմը կարող է օգնել ՀՀ սահմանների պաշտպանությանը, բայց մե՛նք պիտի կառուցենք մեր անվտանգային միջավայրը․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2025 | 20:54
Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ կանցկացվեն
Բոլորը

Ոստիկանության զորքերի ծառայողի կողմից ցուցարարին հարվածելու միջադեպի շուրջ իրավապաշտպանների քննադատությունների ալիքը դեռ չմարած՝ ընդդիմության այսօրվա ակցիաներից մեկի ժամանակ բռնություն գործադրելու մեկ այլ աղմկահարույց դեպք է գրանցվել: Այս անգամ կարմիրբերետավորն է բռունցքներով հարվածել բերման ենթարկվող ցուցարարին:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցներն այսօր վաղ առավոտից կրկին անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանում ու մարզերում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն անցել են լարված:

ՔՊ-ականները երեկվանից Ֆեյսբուքում «շնորհակալություն ոստիկան» ֆլեշմոբ են իրականացնում՝ չդատապարտելով բռնության դեպքերը։ Նրանք իրավապահ համակարգից շնորհակալություն են հայտնում, իրենց իսկ բնորոշմամբ, «հասարակական կարգը պահպանելու համար»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր միանալով շնորհակալություններին՝ հայտարարեց՝ բռնության ընդամենը մեկ դեպք կա: Երբ ճեպազրույցի ընթացքում օրինակներով հստակ մատնանշվեցին բռնության դեպքերը, թե ինչպես են ոստիկանները բռունցքներով, իսկ ՊՊԾ պետը՝ ոտքով հարվածում, Ալեն Սիմոնյանը խուսափեց հստակ պատասխանել:

Ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արդեն երկու օր ահազանգելով ոստիկանության բռնությունների մասին՝ շեշտում է՝ ՔՊ-ականները գոհ են ոստիկանության աշխատանքից, քանի որ այն շարունակում է լինել իրենց իշխանության պահպանման երաշխավորը:

Այդուհանդերձ, համացանցում վերջին օրերին տարածված տեսագրություններից պարզ է դառնում, որ բռնության դրսևորումներ եղել են նաև ցուցարարների կողմից։ Մասնավորապես, հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է ցուցարարներից մեկը հարվածում ոստիկանության ծառայողին, իսկ մեկ այլ դեպքում երիտասարդ աղջիկը ձողով հարվածում է ոստիկանական մեքենային:

Փողոցային պայքար ծավալող ընդիմությունը չէր մասնակցում այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի աշխատանքներին: Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրներին առաջարկում է վերադառնալ խորհրդարան և հանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Իշխան Սաղաթելյանն Ալեն Սիմոնյանի առաջարկին ի պատասխան՝ վերահաստատում է ընդդիմության դիրքորոշումը․ Փաշինյանի հետ կհանդիպեն՝ մեկ հարց քննարկելու․ «Մի օրակարգի շուրջ կարող ենք բանակցել, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու»։

Խորհրդարանի նախագահը չի կիսում ընդդիմադիրների այն պնդումները, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կա: Ալեն Սիմոնյանը հիշեցնում է մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու ընդդիմությանը մեղադրում իրենց քայլերով սահմանային վիճակը լարելու մեջ:

Ընդդիմությունից հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու լեգիտիմություն, քանի որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններին նա մասնակցել է Արցախի ինքնորոշման խոստումներով: Միաժամանակ, Փաշինյանի խաղաղության օրակարգի դեմ պայքարող և փողոցներ փակող Արթուր Վանեցյանը պնդում է՝ իրենք ևս կողմ են այդ օրակարգին:

Խաղաղության օրակարգին կողմ արտահայտվող Վանեցյանը, սակայն, դեմ է Բաքվից Երևանին փոխանցված հինգ առաջարկներին: Եթե գան իշխանության, ապա, ըստ Վանեցյանի, հայանպաստ կետեր կավելացնեն: Իսկ եթե Ալիևն այլընտրանք չթողնի ու պատերազմի՞, Վանեցյանը վստահ է.

Վաղը խորհրդարանում նախատեսված է կառավարության անդամների հետ  պատգամավորների հերթական հարցուպատասխանը: Ընդդիմադիրները դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք վաղը կգնան խորհրդարան՝ Փաշինյանի հետ ուղիղ քննարկելու իր հրաժարականի հավանական սցենարները, թե՞ այսօրվա նման դատարկ կթողնեն խորհրդարանի նիստերի դահլիճի՝ իրենց համար նախատեսված հատվածը: Հայտնի է միայն, որ վաղը հակաիշխանական ցույցերը շարունակվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան