Մեր արյան գնով հարաբերություն են պարզում․ մաշվում ենք, ճեղքել է պետք․ Միքայել Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրը միջազգային բալանսում կարգավորիչ դեր ունի, իսկ Հարավային Կովկասն աշխարհում «պայթող կետերից» է, և ըստ այդմ, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի գնահատմամբ, այսօր հայկական կողմին պարտադրվում է խաղաղություն՝ «հաղթող-պարտվող» կատեգորիայով։

2020 թվականի պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի զբաղեցրած դիրքավորումը նա նմանեցնում է «ռումբի վրա կանգնելուն»։

«Ինչո՞ւ է Շուշին գրաված Ադրբեջանը կանգնում Ստեփանակերտի մատույցներում և ո՞նց է դա հարաբերվում միջազգային արձագանքի հետ։ Տարիներով լեգենդ են հյուսել, որ աշխարհն ուզում է Ադրբեջանը իր բոլոր հողերը, որ փաստաթղթերով իրենն է, գա վերցնի, ու մեկ էլ գալիս է՝ Ստեփանակերտի մատույցներում կանգնում այն իրավիճակում, երբ Ղարաբաղի դրությունը կարելի է որակել օղակ՝ օղակի մեջ։ Ադրբեջանը Ղարաբաղի՝ իր գրաված տարածքներին ուղիղ մուտք չունի, և եթե հայերը ռուսների հրահրումով չուզենան Ադրբեջանը մտնի իր տիրապետության տակ գտնվող որևէ տարածք, բացառված է՝ մի ճանճ չի մտնի այդտեղ»,- Factor TV-ի հարցազրույցում ասաց Միքայել Նահապետյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմի արյան գնով փորձ է արվում հարաբերություններ պարզել, դա «մաշող» ազդեցություն ունի, ինչը ճեղքել է պետք։

«Հայաստանը թակարդից պետք է զգուշանա․ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն լինի այս տարածաշրջանում, և եթե մենք կողմ լինենք պայմանագիր կնքելուն, կզիջենք մեր իրավունքները։ Ադրբեջանը չի կնքի խաղաղության փաստաթուղթ, սակայն ամբողջ աշխարհին պարզ կդառնա մեր՝ իրավունքներից հրաժարումը։ Ալիևը կոնֆլիկտի սպառում չի ուզում․ հենց Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել, ՀՀ-ի տարածքից գրավում է»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան