Պուտինը զգուշացրել է Արևմուտքին՝ Մոսկվան կարող է դադարեցնել արտահանումներն ու գործարքները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա որոշ պետությունների և միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ պատասխան տնտեսական հատուկ միջոցներ կիրառելու մասին»։ Պատասխան պատժամիջոցների տակ հայտնվող անձանց ցուցակը ՌԴ կառավարությունը պետք է սահմանի 10 օրվա ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրամանագրի՝ պետական մարմիններին, քաղաքային իշխանություններին, ինչպես նաև Ռուսաստանի իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին և անհատներին կարգելվի՝

• գործարքներ իրականացնել Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների օգտին
• կատարել այդպիսի անձանց հետ արտաքին առևտրային գործարքներով նախատեսված պարտավորությունները, եթե գործարքը դեռ չի ավարտվել
• իրականացնել ֆինանսական գործարքներ, որոնց շահառուները պատժամիջոցների տակ հայտնված անձինք են։

Բացի այդ, արգելվում է ապրանքների և հումքի արտահանումը, եթե մատակարարումն իրականացվում է հօգուտ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց։

SwissInfo-ն էլ գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Արևմուտքին ծանուցել է, որ կարող է դադարեցնել արտահանումն ու գործարքները, ինչը Կրեմլի ամենակոշտ պատասխանը կլինի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինա ՌԴ ռազմական գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցներին։

Պուտինի ստորագրած հրամանագիրը Ռուսաստանին իշխանություն է տալիս շուկաներում քաոս սերմանելու, քանի որ Մոսկվան կարող է ցանկացած պահի դադարեցնել արտահանումը կամ խզել պայմանագրերը իր կողմից պատժամիջոց կիրառված սուբյեկտի կամ անհատի հետ:

Տաթև Ֆռանգյան