Ռուս գործարարները շարունակում են ակտիվ ներդրումները Թուրքիայում․ տարեսկզից Անթալիայում շուրջ 60 ռուսական ընկերություն է ստեղծվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս գործարարները շարունակում են ակտիվ ներդրումներ կատարել Թուրքիայում։ Մասնավորապես, Ռուսաստանն առաջատարն է Անթալիայում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների ստեղծման հարցում․ տարեսկզբից թուրքական զբոսաշրջային այս քաղաքում շուրջ 60 ռուսական ընկերություն է ստեղծվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը։

«Ապրիլին մենք իրական «ռուսական բում» ունեցանք ընկերությունների ստեղծման հարցում, Ռուսաստանն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցել է մյուս երկրներին։ Տարեսկզբից ռուսական բիզնեսն Անթալիայում աճել է 58 ընկերությամբ»,- ասել է Չեթինը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսների համեմատ՝ Անթալիայում 19 ընկերություն է ստեղծվել։

«Եռապատիկ աճ կա, սա շատ լուրջ ցուցանիշ է, ապրիլը մեզ համար ուղղակի պայթյունային էր»,- հայտարարել Չեթինը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հունվար-մարտին Անթալիայում գրանցվել է 34 ռուսական ընկերություն։

Չեթինը նաև պատմել է Անթալիայում ազատ առևտրի գոտի ստեղծելու պլանների մասին։

Հավելենք, որ չնայած Արևմուտքի հորդորներին՝ Անկարան հրաժարվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ ուկրաինական պատերազմի պատճառով։ Ընդհակառակը պետական մակարդակով խրախուսվում է ռուս օրիգարխների և բիզնեսի տեղափոխումը Թուրքիա։

 

Էմմա Չոբանյան