Ղազախստանը խոստանում է չօգնել Ռուսաստանին` շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները. Ուկրաինայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
29.04.2022 | 20:38Ղազախստանը խոստանում է Ուկրաինային՝ չօգնել Ռուսաստանին Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում, որոնք սահմանվել են Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Այս մասին Ղազախստանի իր գործընկերոջ հետ զրույցից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է ՈւՆԻԱՆ-ը։
«Խոսել եմ արտգործնախարար Մուխթար Թլեյբերդիի հետ՝ հաստատելու Ղազախստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները: Մենք նաև քննարկել ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նա վստահեցրել է, որ Ղազախստանը պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմներ չի տրամադրում և չի տրամադրի Ռուսաստանին»,- ասել է Կուլեբան:
Տաթև Ֆռանգյան