«Թքած ունեմ այդ մեղադրանքի վրա»․Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակման գործով որպես կասկածյալ ինքն է ներգրավվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ապրիլի 27-ին սեփական աշխատասենյակում հարձակման ենթարկված փաստաբան Տիգրան Աթանեսյանն այս գործի շրջանում ներգրավվել է որպես կասկածյալ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը․ «Մեղադրանքը կատարյալ ապօրինություն է, քրեական դատավարությամբ տրված հնարավորությունն օգտագործելու ենք և այն վիճարկելու ենք, նաև այս ամենի մասին տեղեկացնելու ենք միջազգային հանրությանը, որպեսզի պարզ լինի, թե ՀՀ-ում փաստաբանությունն ինչ է դարձել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Աթանեսյանի գրասենյակում այդ օրը հարձակման էր ենթարկվել նաև փաստաբան Արմեն Սողոմոնյանը, վերջինս ևս ավելի վաղ գործով կասկածյալ էր ճանաչվել։ «Քանի որ դեպքից անմիջապես հետո մեծ աղմուկ բարձացավ, հարձակվող կողմը որոշեց դիմել պաշտպանության հնարքների․դեպքից ժամեր անց դիմել են բժշկի, ընդ որում ունեմ տեղեկություններ, որ բժիշկը ում դիմել են Սիմոն Բաբայանի (նա, ըստ Աթանեսյանի՝ իր գրասենյակ հարձակում գործած անձանցից է) մտերիմ ընկերն է, որն էլ եզրակցություն է տվել, որ երեք հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և վերագրել են մեզ։ Ցավում եմ ասում՝ այդ վնասվածքները մենք չենք պատճառել»,-ասաց Աթանեսյանը։

Փաստաբանի կարծիքով՝ քաղաքական որոշ օղակներ հովանավորչություն են իրականացնում Փաստաբանների պալատի ղեկավարության նկատմամբ․ «Եւ դա է պատճառը, որ մեզ առաջադրվում է մեղադրանք, ես թքած ունեմ այդ մեղադրանքի վրա։

Շատ լավ հասկանում եմ, որ հետևանքը կարող է լինել մեզ դատապարտելը և արտոնագրից զրկելը, դա էլ ինձ չի հուզում, քանի որ զոհասեղանին դրված է մեր արժանապատվությունը և փաստաբանության բախտը․ մենք մինչև վերջ պայքարելու ենք, չենք զիջելու մեր դիրքերը։ Եթե պետք է գին վճարենք դրա դիմաց, վճարելու ենք, որովհետև դա անելու ենք մեր հասարակության, քաղաքացու շահերի պաշտպանության համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն գործի շրջանակում ավելի վաղ իրեն և գործընկերոջը տուժող է ճանաչել, ի՞նչ է փոխվել, որ այժմ երկուսն էլ գործի շրջանակում որպես կասկածյալ են ներգրավվել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Ոչինչ չի փոխվել, հանգամանքները նույնն են, ուղղակի եղել է քաղաքական ցուցում, այդ ցուցումն էլ կատարում են»։

Ինչ վերաբերում է Տիգրան Մեծ հրատարակչության շենքի տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի առկայությանը, որտեղ գտնվում է իր փաստաբանական գրասենյակը, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանների հետ քննարկելուց հետո կորոշեն՝ հրապարակե՞լ տեսանյութը, որտեղ երևում է այդ անձանց՝ իր գրասենյակ մտնելը, թե՞ ոչ։

Սեդա Ղուկասյան