Ուզում եմ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով հայտարարել՝ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 16:32
Փաշինյանին հարվածելու փորձի համար մեղադրվող տղային կալանավորելու միջնորդությունը կքննի Մնացական Մարտիրոսյանը
31.03.2026 | 16:30
Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը
31.03.2026 | 16:27
Իրանը հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել են կրոնական վայր ու քաղցկեղի դեմ դեղամիջոցներ արտադրող ընկերության շենք
31.03.2026 | 16:19
Փաշինյանին հարվածել փորձողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 16:11
Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելգորոդի մարզի կառավարական շենքի վրա. մեկ պաշտոնյա վիրավորվել է
31.03.2026 | 16:04
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը
31.03.2026 | 15:56
«Բռնել եմ ձեռքից և ասել՝ դուրս եկե՛ք»․ եկեղեցու միջադեպով մեղադրյալներից Գևորգ Գևրոգյանը ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 15:52
Պարսից ծոցի դաշնակիցները մասնավոր կերպով կոչ են անում Թրամփին շարունակել պայքարը՝ «մինչև Իրանի վերջնական պարտությունը»
31.03.2026 | 15:44
Մբապեն ցուցադրել է բասկետբոլի ունակությունները և դիմել NBA-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 15:35
Խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ
31.03.2026 | 15:27
Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի անունով
31.03.2026 | 15:19
«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով հեռանալ «Կամպ Նոուից»
31.03.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է ձևավորում // 290 մլն դոլարի վարկային փաթեթ՝ ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 15:02
Հայաստանը Global Terrorism Index 2026-ում անվտանգ երկրների շարքում է
31.03.2026 | 14:57
Եկեղեցու միջադեպով ձերբակալված երիտասարդներից մեկն ազատ արձակվեց. նա չի կարող երկրից բացակայել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին երկու օրերին Հայաստանի քաղաքացիներին հաջողվեց երկրում վերջնականորեն բեկել ներքաղաքակյան իրավիճակը. Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության դեմ պայքարող ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը,  դեպի Գյումրի, Իջևան, Վանաձոր մեր ավտոերթերի ընթացքում, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է:

Ճանապարհներին մենք ստիպված էինք մի քանի անգամ դադար  առնել, որովհետև ճամփեզրերին գյուղերի և քաղաքացիների բնակիչները հարյուրհազարներով փակել էին ճանապարհը՝ տոնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղթանակը: Այն հաղթանակը, որ ձեզնից յուրաքանչյուրը սեփական ձեռքերով է կերտել: Այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են: Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիք ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ Հանրապետական խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ-ի մեծ մասը կքվեարկի ժողովրդի առաջադրած թեկնածուի օգտին:

«Մենք մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաև դե յուրե: Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, ապա հանրահավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց «Իմ քայլը» նախաձեռնության ողջ քայլարշավի ընթացքում իրենց ուղեկցած շան՝ «Չալոյի» վրա. «Ժողովո՛ւրդ , «Չալոն» է եկել, լավացել, եկել է: «Չալոն» հենց մեր քայլարշավի առաջին օրը միացավ մեզ և մեզ հետ քայլեց մինչև Երևան, 14 օր հսկեց մեր ճամբարը, և հենց Երևան մտանք, նա վրաեթրի ենթարկվեց, լավ չէր զգում իրեն և մեր քաղաքացիները նրան տարան և բուժեցին»:

Այնուհետև պատգամավորն անդրադարձավ միջազգային մամուլում այս շարժման լուսաբանմանը:

«Տասնյակ տարիներ Հայաստանի իմիջը բարձրացնելու համար պետությունից միջոցներ էին ծախսում և այլն, բայց ես այսօր արձանագրեցի՝ միջազգային մամուլում վերջին 20 գուցե 25 տարիներին «Հայաստան» անունն այնքան չի արծարծվել , որքան վերջին 15 օրերին, ընդ որում՝ միայն դրական երանգներով: Աշխարհը զարմացած է, թե ինչպես հնարավոր եղավ այս ամենը կազմակերպել առանց մի կրակոցի: Բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել, վերջին օրերին մեր շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, շատ ավելի հանդուրժող, քան մինչ այս էր»,- շարունակեց պատգամավորը:

Հանրահավաքի մասնակիցներին ընդդիմադիր գործիչը նաև տեղեկացրեց, որ այսօր արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ պետական դումայի պատվիրակության հետ. «Մեր հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, արձանագրել ենք, որ այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլ այդ հարաբերություններն ավելի են խորանալու և զարգանալու: Եվ սա կարծում եմ չափազանց կարևոր արդյունք է: Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով, զարգացնելու ենք մեր հարբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի և մնացած երկրների հետ»:

Ինչ  վերաբերում է  վաղվա անելիքներին, ապա ընդդիմադիր շարժման առաջնորդը կոչ արեց վաղը դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները:

«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսն անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, հրապարակներում և ահա եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է՝ գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում: Շատ կարևոր աշխատանք ունեմ, Ազգային ժողովում պետք է հանդիպեմ  խորհրդարանական խմբակցությունների հետ, որպեսզի օրվա վերջում ձեզ տեղեկատվություն տամ, որ ձեր թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին երաշխավորված է: Ես չեմ կարողանա հանգիստ աշխատել, եթե իմանամ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես գրասենյակում եմ: Վաղը նորից դադար ենք վերցնում և ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի մեր թիմով կոնկրետ աշխատանքն ավարտին հասցնենք: Կոչ եմ անում այս պահից սկսած բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հաղորդագրությունների կամ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և պահանջներ դնելը դադարեցնել»,- հավելեց պատգամավորը:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վաղը 17:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակից երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ քաղաքացիներին մանրամասներ կներկայացնի խորհրդարանում ունեցած հանդիպումների արդյունքներից:

«Մյուս օրն առավոտյան ժամը 8:00-ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, իսկ թե այդ օրն ինչպես և որտեղ կանցկացնենք կախված կլինի այդ առավոտյան հանրապետությունում ստեղծված իրավիճակից: Հիմա ուզում եմ շատ հստակ պատասխանել Հայաստանի Հանրապետության  օդում կախված մի հարցի՝ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով հայտարարել՝ պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- իր ելույթը եզրափակելով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Շողիկ Գալստյան