ՄԱԿ-ը խոստացել է հետաքննել Ուկրաինայում ռազմական հանցագործությունները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՄԱԿ-ի մի շարք երկրներ և կազմակերպություններ կազմակերպության Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հրապարակայնորեն պարտավորվել են արդարության հասնել Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների զոհերի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն և կենթարկվեն»,- խոստացել են Ալբանիայի արտգործնախարար Օլտա Յաչկան և մի շարք արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն ընդգծել է, որ զոհերը և նրանց ընտանիքները «պետք է արդյունավետ փոխհատուցում ստանան իրենց կրած վնասի և ողբերգության համար»: Նրա խոսքով՝ իր գրասենյակը փաստագրել և ուսումնասիրել է տուժած «5939 քաղաքացիական անձանց դեպքեր, այդ թվում՝ 2787 սպանված և 3152 վիրավոր»:

Բաչելեթը նշել է, որ Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է՝ հավելելով, որ «զոհերի մեծ մասը մահացել է հրետանային և հրթիռային հարձակումների, ինչպես նաև բնակեցված վայրերում ավիահարվածների հետևանքով»։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հայտարարել է, որ իր գրասենյակը սկսել է ավելի քան 8000 հետաքննություն պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ: Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ դատարանը ներգրավել է ռեկորդային թվով՝ 43 երկրների, որպեսզի հետաքննեն Ուկրաինայում իրավիճակը։

Արևմուտքը և իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրում են ռուսական զորքերին դաժան պատերազմական հանցագործությունների մեջ։ Ռուսաստանն իր հերթին Ուկրաինային մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ, մասնավորապես, պնդելով, որ ուկրաինացի մարտիկները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան և զենք են տեղադրում բնակեցված վայրերում։

Տաթև Ֆռանգյան