Պատերազմի շանտաժով ո՞ւր ենք հասնելու․ պետականության կարմիր գիծը ո՞րն է․ վաղն էլ միջանցք են ուզելու․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

-Եթե լսենք փողոց դուրս եկած ընդդիմությանը, բավարար է ընդամենը իշխանությունը տալ, և նրանք կփրկեն Արցախը, այսինքն՝ լավագույն լուծման կարող են գնալ Արցախի հարցում: Եթե լսենք իշխանություններին, նրանք խոսում են միջազգային հանրության կողմից ներկայացված նշաձողի իջեցման մասին: Ըստ Ձեզ՝ այսօրվա դրությամբ քաղաքական ուժերն ունե՞ն խնդրի լուծման կոնկրետ բանաձև:

-Չեմ կարծում, թե իրականում ունեն, ընդդիմության պարագայում ինչ-որ մաքսիմալիստական կարգախոսներ են հնչեցվում, որոնք գործնականում իրագործելն անհնար է, այսինքն՝ երբ խոստանում են, որ Շուշին կամ Հադրութը բանակցային ճանապարհով հետ են բերելու, պարզ է, որ դա մանիպուլյացիա է: Իշխանությունների պարագայում, կարծում եմ, պարզապես որևէ քաղաքականություն, որևէ դիրքորոշում գոյություն չունի Արցախի հարցում՝ առնվազն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Զավեշտ է, որ միջազգային հանրությունն է մեզ թելադրում, թե որը պետք է լինի մեր դիրքորոշումը Արցախյան հիմնահարցում, զավեշտ է այն առումով, որ դու պետք է աշխատես միջազգային հանրության հետ:

–Որպեսզի փոխե՞ս նրանց դիրքորոշումները:

-Ես չեմ կարծում, թե միջազգային հանրությունը, օրինակ, արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ինչ-որ հստակ դիրքորոշում է ունեցել, այսինքն՝ նոր իրավիճակ է ձևավորվել, նոր ստատուս քվո է ձևավորվել, և կողմերի հետ աշխատանքի, զրույցների արդյունքում է նաև ձևավորվում այդ դիրքորոշումը: Երբ Հայաստանի իշխանությունների հետ խոսում են և չեն տեսնում հստակ, թե ինչ ուղով են գնում, ինչ լուծումներ են պատկերացնում, դա, իհարկե, ազդում է նաև դիրքորոշումների վրա, չնայած միջազգային հանրություն ասվածն էլ է պայմանական: Կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն է, որովհետև վերջին շրջանում ԵՄ-ն է ակտիվություն ցուցաբերում ադրբեջանական համատեքստում, բայց, օրինակ, Ռուսաստանի դիրքորոշումը կարգավիճակի հարցում տարբերվում է ԵՄ դիրքորոշումից, ՌԴ-ն կողմ է ստատուս քվոյի պահպանմանը… Ռուսաստանի մոտեցումը մոտավորապես նման է այն խաղաղության պլանին, որը բանակցային սեղանին եղել է մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը, այսինքն՝ սառեցնել հակամարտությունը, բոլոր հարցերով պայմանավորվել, իսկ կարգավիճակի հարցը, քանի որ դժվար է լուծել, թողնել անորոշ ապագային: Պետք է նկատի ունենալ, որ միջազգային հանրությունը միայն պետությունները և միջազգային կազմակերպությունները չեն, այլ նաև փորձագիտական շրջանակներն են:

-Պարո՛ն Գրիգորյան, ճի՞շտ եմ հասկանում, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այդ գլխավոր հարցը գցում են Հայաստան-Ադրբեջան տիրույթ, ասելով՝ ինչ պայմանավորվեք, մենք կընդունենք, թե՞ պարտադրում են՝ ասելով «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», կամ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»:

-Չեն պարտադրում և պարտադրելու ռեսուրս էլ չունեն: Մի քանի անգամ խոսել եմ այս մասին, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նշաձողն իջեցնելու մասին, որ եթե նշաձողն իջեցնենք, մեզ խոստանում են կոնսոլիդացիա: Ասենք թե իջեցրել ենք նշաձողը, բայց Ադրբեջանը դա էլ չի ընդունում: Տեսնում ենք, որ Ալիևը մի քանի օր առաջ հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի 5 սկզբունքների հիման վրա, որոնք փոխանցվել էին Հայաստանին: Միայն այդ կետերի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելը վտանգում է Արցախի ժողովրդի նույնիսկ անհատական իրավունքները, այնտեղ որևէ խոսք չկա կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում: Ասենք թե Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի այդ առաջարկը, միջազգային հանրությունն ի՞նչ է անելու, կարողանալո՞ւ է ստիպել, որ Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը: Կամ եթե Ադրբեջանը հերթական անգամ դիմի ռազմական սադրանքների, հայտարարություններից ավելի ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը, որևէ էական առարկայական քայլի կդիմի՞, պատժամիջոցներ կկիրառի՞, վստահ եմ՝ չի կիրառի, քանի որ դա չի բխում միջազգային հանրության շահերից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան