«Մենք նավթ, գազ չենք ունենալու, Աստծո տված շնորհքը պիտի օգտագործենք»․ ՀՀ նախագահը Գյումրիում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա այցելեց Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, մասնակցեց նորաբաց մի քանի լսարանների  բացման արարողությանը, մասնավարապես եղավ Հեռավար կրթության լսարանում, Ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնում, Ստեղծարարության և նորարարական կենտրոնում։

Հիշեցնենք, որ նախագահը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է։

Նախագահը կարճ ելույթ ունեցով, կիսվեց իր տպավորություններով։

Նա ասաց, որ երբ տարիներ առաջ դասախոսություն է կարդացել Գյումրիում, նկատել է, որ գյումրեցի ուսանողները տարբերվում են, նրանց համար դասախոսություն կարդալիս՝ ավելի պատասխանատու պիտի լինես, քանի որ նրանք ոչ թե սոսկ լսում են, այլ փորձում են հասկանալ, ընկալել։

Նախագահը կարևորեց կրթության դերը հայրենիքի զարգացման գործընթացում։

«Մենք երկրի զարգացման այլ  ճանապարհ չունենք, բացի կրթություն ստանալուց և գիտություն զարգացնելուց, այլընտրանք չունենք։ Ինչքան տարբեր ճանապարհներով փորձեցինք մեր զարգացման տարբեր ուղղություններ ընտրել, Ի վերջո, սա մնաց միակ հնարավորությունը, որ մենք ունենք։ Որպես ժողովուրդ, որպես  ազգ, որպես պետություն, միակ հնարավորությունը սա է։

Մենք նավթ չենք ունենալու, մենք գազ չենք ունենալու, մենք պետք է կարողանանք Աստծո տված շնորհքը՝ կրթվել և գիտության մեջ ներդրում ունենալ, մեր նախաձեռնությամբ հանդես գալ, պետք է օգտագործենք»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ կանեն այն ամենը, ինչ կախված է պետությունից։

Արմիկ Մովսիսյան