Պայթյուններ Մերձդնեստրում. Ուկրաինայում պատերազմը սպառնում է վերաճել վտանգավոր փուլի. The Guardian

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ռուսական պատերազմը սպառնում է վերաճել վտանգավոր նոր փուլի. Մոլդովայում առեղծվածային պայթյունների շարքը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը նոր տարածք տեղափոխելու վտանգը՝ անկանխատեսելի հետևանքներով: Այս մասին գրում է The Guardian-ը։

Աճում են մտավախությունները, որ Մոլդովայի մեկուսացված Մերձդնեստրի շրջանը կներքաշվի Ուկրաինայի պատերազմի մեջ։ Ռուսաստանի ներխուժումը Մերձդնեստր անմիջական վտանգ կստեղծի Մոլդովայի՝ 2,6 միլիոն բնակչություն ունեցող երկրի ինքնիշխանության համար, որն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Այն նաև սպառնում է Օդեսային՝ ուկրաինական նավահանգստային քաղաքին, որը գտնվում է Սև ծովի ափին՝ Մոլդովայի և Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի միջև:

Քանի որ Ուկրաինայում պատերազմը զարգանում է, հակամարտող կողմերը վերաիմաստավորում են իրենց նպատակները։ Այժմ Ռուսաստանը ձգտում է գրավել տարածքներ մինչև Մերձդնեստր, որը Պուտինը կարող է ներկայացնել որպես «Նովոռոսիա»՝ ռուսական նոր կայսրության համար հիմք ստեղծելով։

«Այս նոր փուլի մեկնարկով առանձնանում է անվտանգության գոտին, որը մինչ այժմ զսպում էր ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին անմիջական թշնամական շփումից սառը պատերազմից առաջ և հետո։ Եվ եթե Մերձդնեստրում պայթյունները պուտինյան նոր գամբիտի նշաններ են, Մոլդովան կարող է դառնալ հաջորդ ռազմադաշտը, որտեղ այս վտանգավոր նոր աշխարհն ի հայտ է գալիս»,- գրում են վերլուծաբանները։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները սադրանք են կազմակերպել չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ մի շարք պայթյուններ են որոտացել։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մերձդնեստրում տեղի ունեցած պայթյունները և էսկալացիայի փորձերը կապված են չճանաչված տարածաշրջանի ներսում գտնվող ուժերի հետ։ Նա ընդգծել է, որ Քիշնևը չի պլանավորում շրջափակել Մերձդնեստրը։

Տաթև Ֆռանգյան