Ռուսաստանից С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը Թուրքիայի օրակարգում է․ հարցը քննարկվում է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումն օրակարգում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլարի C-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր էին կնքել 2017 թվականին։ Թուրքական կողմին մատակարարումները սկսվել էին 2019-ին։ Պայմանագիրը նախատեսում է ևս մեկ խմբաքանակ։ 2021 թվականի օգոստոսի վերջին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում Ռուսաստանից С-400 երկրորդ խմբաքանակի գնման հարցում։

«Երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսվում էր հենց սկզբից, գտնվում է օրակարգում»,- ասել է Դեմիրը TRT Haber-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան դժվարություններ չունեն ռուսական С-400-ների մատակարարման հետ կապված պայմանագրային պարտավորությունների առումով, կողմերից յուրաքանչյուրը վճռական է դրանք կատարելու հարցում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իրավիճակի պատճառով Թուրքիան խնդիրներ չունի ռազմարդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության առումով և հուսով է, որ չի էլ ունենա։

«Ներկայում մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության առումով Ուկրաինայում իրավիճակի պատճառով, հուսով ենք՝ չի էլ լինի։ Թուրքիան երկիր է, որը միջնորդական դեր ունի ստեղծված իրավիճակում, ջանքեր է գործադրում՝ կրակի շուտափույթ դադարեցման համար»,-ասել է թուրք պաշտոնյան։

Էմմա Չոբանյան