Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ներկա իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Բայրամովը խոսել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին, ներառյալ՝ ապագա խաղաղության համաձայնագրի մշակումը, սահմանների դելիմիտացիան, տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացումը և վստահության ամրապնդման միջոցառումները։

Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության համար։ Հանդիպմանը նաև քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հավելենք, որ Բաքվում Օլսոնը մասնակցելու է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին, որին ներկա է գտնվելու նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Էմմա Չոբանյան