Ղազախստանի նախագահը հայտարարել է իշխող «Ամանաթ» կուսակցությունից դուրս գալու մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որոշել է հեռանալ իշխող «Ամանաթ» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ դրանից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվանից ես որոշել եմ դադարեցնել «Ամանաթ» կուսակցության նախագահի իմ լիազորությունները և դուրս գալ կուսակցությունից, այս քայլը խորհրդանշական նշանակություն ունի, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել նախագահական ընտրություններում վստահության և աջակցության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում՝ վճռորոշ պահին կուսակցության կառավարումը վստահելու համար»,- ասել է Տոկաևը «Ամանաթ» կուսակցության արտահերթ համագումարում։

Երկրի նախագահը «Ամանաթ» կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել է խորհրդարանի Մեջիլիսի (ստորին պալատի) նախագահ Երլան Կոշանովի թեկնածությունը։
Համագումարի մասնակիցները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ ընտրելով Կոշանովին «Ամանաթ» կուսակցության նախագահ։

Ղազախստանի պետական քարտուղար Երլան Կարինն ասել է, որ Տոկաեւի հեռանալուց հետո «Ամանաթը» կաջակցի նրա քաղաքականությանը։

Տաթև Ֆռանգյան