ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել և կոչ արել ազատ արձակել ցմահ դատապարտված թուրք իրավապաշտպան Օսման Քավալային

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է թուրք իրավապաշտպան և բարերար Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու՝ թուրքական դատարանի որոշմանը։ Մասնավորապես, Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած և վշտացած է դատարանի որոշումից։

«Նրա անարդարացի դատապարտումը հակասում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության հարգմանը: Մենք կրկին կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, ինչպես նաև ազատել բոլոր մյուս կամայականորեն բանտարկվածներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ- խիստ անհանգստացած է Թուրքիայում քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, քաղաքական և բիզնես առաջնորդների նկատմամբ շարունակվող դատական հետապնդումներով, այդ թվում՝ երկարատև նախնական կալանքի, ահաբեկչությանն աջակցելու չափազանց շատ պնդումների և վիրավորանքը քրեականացնելու դեպքերի միջոցով:

«Թուրքիայի ժողովուրդն արժանի է դրսևորելու մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունները՝ առանց հատուցման վախի։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ, միջազգային իրավունքի և ԵԱՀԿ պարտավորություններով: Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և հարգել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան