Ուսում Չինաստանո՞ւմ, թե՞ Հայաստանի ավարտական վկայական․ հայ դպրոցականները՝ «երկու քարի արանքում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստանալ Հայաստանի դպրոցի 9-րդ դասարանի ավարտական վկայակա՞ն, թե՞ պայքարել Չինաստանի UWC Չանգշու միջազգային դպրոցում սովորելու համար․  9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Հովհաննիսյանն այս երկընտրանքի առաջ է։ Հաջողությամբ հանձնել է քննություններն ու ընդունվել հեղինակավոր միջազգային դպրոց, բայց չի կարող սկսել ուսումը, քանի դեռ չունի 9-րդ դասարանի ավարտական վկայական։ Իսկ այն ունենալու համար Չինաստանից պետք է վերադառնա Հայաստան ու հանձնի ավարտական քննությունները, ինչն այս պահին հնարավոր չէ՝ Շանհայում հայտարարված լոքդաունի պատճառով։

«Եթե անգամ հնարավոր լինի գալ Հայաստան, հետ վերադառնալ չենք կարողանա, իսկ դա պարտադիր է ուսումը շարունակելու համար»,- ասում է Մանեի մայրը՝ Աննա Խաչատրյանը։

Մանեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում է սովորում, ընտանիքի հետ Չինաստան է տեղափոխվել 3 տարի առաջ ու կրթությունը շարունակել է հեռավար կարգով, բայց նախարարությունից ասել են, որ քննությունները հեռավար անցկացնելու սահմանված կարգ չկա, և եթե չվերադառնա, ավարտական վկայական չի ստանա։

Արդյո՞ք հնարավոր չէ կազմակերպել հեռավար քննություն․ հարցի պատասխանը ԿԳՄՍՆ-ից փորձեց ստանալ նաև Factor TV-ն։ Հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը նշեց, որ հեռավար քննություն անցկացնելու ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։

Միգուցե առաջիկայում քննարկվի հեռավար քննությունների անցկացման հնարավորությունը, բայց առայժմ ոչ մի հստակ քայլ՝ խնդրի լուծման ուղղությամբ․ նախարարությունից միայն այսքանն ասացին։

Կարգավորումները լրացման և անհատին մոտեցնելու կարիք ունեն, ասում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը։

Կրթահամալիրի ավագ դպրոցում այս պահին 27 աշակերտ կա, որ արտերկրում է, բայց վերադառնալու են՝ ավարտական քննություններին մասնակցելու։ Միայն երկուսի դեպքում է, որ վերադառնալու խնդիր կա։

Որ այստեղ երեխայի կրթության իրավունքի ոտնահարման հետ գործ ունենք, փաստում է նաև կրթության փորձագետ Գոհար Տիգրանյանը։ Նախարարությունը սա պետք է ընդուներ որպես նախադեպ և ավելի ճկուն գործեր, հեռավար կրթության մասին փաստաթուղթն էլ ճկուն դարձներ, ասում է փորձագետը, ինչը չի էլ փորձում անել, մինչդեռ տարբեր երկրներում, նույնիսկ հարևան Վրաստանում հեռավար քննություն հանձնելու հնարավորություն արդեն ստեղծվել է։

Փորձագետն արձանագրում է, որ պատասխանատու գերատեսչությունները սովորաբար պատրաստակամ չեն իրավիճակային խնդիրներին հասցեագրում տալ։ Եվ մինչ նախարարությունից խոսում են չնախատեսված ընթացակարգերից, 9-րդ դասարանցի Մանեն ու Դավիթը շարունակում են մնալ անլուծելի թվացող խնդրի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան