Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոստացել է արագացնել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրի միջուկային ներուժը հնարավորինս շուտ ամրապնդելու և զարգացնելու համար»,- ասել է նա Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ:

Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաև Հյուսիսային Կորեայի ռազմավարական զենքերը, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ Hwaseopho-17 հրթիռները։ Կիմ Չեն Ինը նշել է, որ Հյուսիսային Կորեային միջուկային զենք է անհրաժեշտ հիմնականում զսպելու համար, բայց կարող է օգտագործվել նաև «ԿԺԴՀ-ի կենսական շահերի վրա» հարձակվելու դեպքում։

Փհենյանում ռազմական շքերթն անցկացվել է Կորեայի ժողովրդական հեղափոխական բանակի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ, որը ստեղծվել է պարտիզանական շարժման հիման վրա, որը պայքարում էր ճապոնացի գաղութատերերի դեմ։ Հյուսիսկորեական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիսատեսը «ցնծություն է ապրել» տեսադաշտում Hwaseopho-17 հրթիռի հայտնվելուց, որը ԿԺԴՀ բանակը, իր իսկ հայտարարությունների համաձայն, հաջողությամբ փորձարկել է մարտի 24-ին։

Տաթև Ֆռանգյան