Արդեն աշխատանք գտել եմ, գուցե ընտանիքիս էլ բերեմ․ ռուս քիմիկոսի ու Հայաստանի միջև «քիմիան». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Ռուսաստանի քաղաքացի 45-ամյա Իլյա Մատվիենկոն մարտի կեսերին է Հայաստան եկել՝ Մոսկվայում թողնելով կնոջն ու երկու երեխաներին։ Մասնագիտությամբ քիմիկոս է, աշխատում էր մոսկովյան ընկերություններից մեկում, բայց Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքները ստիպեցին Հայաստան գալ։

Առաջին դժվարությունը բնակարան գտնելու հետ էր կապված։ Ասում է՝ միջնորդի միջոցով է գտել բնակարան ու պայմանագրում տեսել է, որ իրենից առաջ բնակարանն ամսական 100․000 դրամով էր տրվում վարձակալության, իսկ իրեն 180․000-ով են տվել։ Չնայած դրան՝ Մոսկվայի համեմատ թե՛ բնակարանի, թե՛ տրանսպորտի ու պարենի գները Հայաստանում մատչելի են։

Իլյան Հայաստանում արդեն աշխատանք գտել է։ Շուրջ 2 շաբաթ է՝ փորձնական աշխատանքի է անցել Կիրառական քիմիայի ինստիտուտում, որտեղ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետներ են աշխատում։

Ինստիտուտում մոտ 30 աշխատակից կա, Իլյային էլ սիրով ընդունել են, ասում են՝ լավ մասնագետ է։

Իլյան Հայաստանում դեռ ընկերներ չունի, բայց ծանոթացել է Ռուսաստանից ժամանած այլ քաղաքացիների հետ ու նրանց հետ շրջել Հայաստանում. շատ է հավանել։

Իլյան թեպետ հեռու ապագայի համար դեռ պլաններ չի կազմում, բայց եթե այսպես շարունակվի, կնոջն ու երեխաներին էլ Հայաստան կբերի, ասում է։ Առաջին ու ամենամեծ դժվարությունները Հայաստանում արդեն հաղթահարել է, իսկ Ռուսաստանի անորոշ ապագան ոչ մի հեռանկար չի խոստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան