Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին` S-400-ները չօգտագործել որպես F-16-երի մատակարարումը մերժելու պատրվակ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան կոչ է անում ԱՄՆ վարչակազմինъ թույլ չտալ Կոնգրեսին ռուսական S-400-ի հարցը որպես պատրվակ օգտագործել՝ F-16 կործանիչների մատակարարումը մերժելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի գնման պատճառով։ Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-երի մասին համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց այլ կործանիչներ գնելու՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Այս հարցը ևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում. Պետքարտուղարությունն այս հարցում փորձում է համոզել կոնգրեսականներին, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»։

«Կան որոշ դրական տարրեր, դուք պետք է զգույշ լինեք: Սա երկար գործընթաց է, մենք դրական արդյունքի հույս ունենք։ Կան որոշակի ընթացակարգեր, երկու կողմերն էլ պետք է աշխատեն այս ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք նաև Կոնգրեսի հետ: Կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին՝ թույլ չտալ Կոնգրեսին օգտագործել S-400-ը որպես պատրվակ»,- ասել է Աքարը լրագրողներին։

Տաթև Ֆռանգյան