«Վնուկովո» օդանավակայանն աշխատողներին պարապուրդի է ուղարկել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն իր աշխատակիցներին պարապուրդի է մատնել, ինչպես նաև սկսել է նրանց կես դրույքով աշխատանք առաջարկել։ Այս մասին գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Լրատվականի աղբյուրը նշել է, որ որոշ աշխատակիցներ արդեն աշխատում են կրճատված գրաֆիկով. օրինակ՝ շաբաթական չորս կամ նույնիսկ երեք օր՝ հինգի փոխարեն։ Նաև, ըստ աղբյուրի, Վնուկովոյի անձնակազմի 30%-ին տրվել են հետագա կրճատման հրամաններ, սակայն աշխատակիցների ճակատագիրը կախված կլինի նրանից, թե ինչպես կփոխվի օդանավակայանով չվերթների ծավալը (մոտ 6,5 հազար աշխատակից է աշխատում «Վնուկովո» ավիացիոն համալիրում, մոտ 3,5 հազար մարդ՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայանում)։

Պարբերականի տվյալներով՝ մարտին «Վնուկովոն» սպասարկել է մոտ 990 հազար ուղևորի, ինչը, նախորդ տարվա մարտի համեմատ, նվազել է 19 տոկոսով։ 2021 թվականի վերջին «Վնուկովոն» ուղևորահոսքի առումով չորրորդն էր Ռուսաստանի օդանավակայանների շարքում («Շերեմետևոյից», «Դոմոդեդովոյից» և «Պուլկովոյից» հետո):

Մարտի կեսերին «Շերեմետևո» օդանավակայանը և նրա դուստր ձեռնարկությունները, օդային երթևեկության անկման պայմաններում, իրենց աշխատակիցների 20%-ին նույնպես ուղարկել են պարապուրդի:

Մարտի վերջին Kommersant FM-ը հայտնել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանն իր անձնակազմի մի մասին տեղափոխել է կես դրույքով աշխատանքի։ Նրանք այդ միջոցառումներն անվանել են ժամանակավոր։

Անցյալ ամիս «Դոմոդեդովոյի» ուղևորահոսքը, 2021 թվականի մարտի համեմատ, նվազել է 24 տոկոսով՝ մինչև 1,3 միլիոն մարդ, հաղորդում է օդանավակայանը։ «Շերեմետևոն» նման տեղեկություն չի հրապարակել։

Մարտ և ապրիլ ամիսներին չվերթների անկման ֆոնին նաև լուրեր են հայտնվել որոշ ավիաընկերությունների աշխատակիցների համար սահմանված պարապուրդի ռեժիմի մասին:

Տաթև Ֆռանգյան