Իսրայելը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանին

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանում թիրախներին՝ ի պատասխան երկրի վրա արձակված հրթիռի։ Այս մասին իսրայելցի զինվորականները հայտնել են Twitter-ում գրառմամբ։

Իսրայելը հայտարարել է, որ մինչ այդ Լիբանանից արկ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ, այն ընկել է բաց տարածքում։

«Ի պատասխան երեկոյան Լիբանանից հյուսիս Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրետանային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի այն վայրին, որտեղից արձակվել է հրթիռը»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ լիբանանյան հրթիռն ընկել է սահմանի մոտ։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չեն գրանցվել։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը՝ ի պատասխան արձակված հրթիռի։

Տաթև Ֆռանգյան