Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը․ Գոնչար
Քաղաքականություն
25.04.2022 | 14:38Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տրանսպորտի արդիականացմանը կմիանան մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենում»,- ասել է Գոնչարը։
Նա նաև նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտում հատուկ ուշադրություն կդարձվի պղնձամոլիբդենային հանքավայրերի զարգացմանը։
Տաթև Ֆռանգյան