Կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ
Տեղեկացնում ենք, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով: Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել:
Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել: