Թուրքիայի ընդդիմության առաջնորդի տունը հոսաքազրկել են՝ ի նշան բողոքի էլեկտրաէներգիայի վարձը չվճարելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր բնակարանի էլեկտրամատակարարումը դադարեցվել է,այն բանից հետո, երբ նա դադարել է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ի նշան երկրում կոմունալ ծառայությունների կտրուկ թանկացման դեմ բողոքի, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Փետրվարի 9-ին Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ չի վճարելու էլեկտրաէներգիայի վարձը, քանի դեռ կառավարությունը չի չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացումները։ Սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ գործիչն ասում է, որ իր «դիմադրությունը» նպատակ ունի «ձայն լինել խավարի մեջ՝ մյուս ընտանիքների և երեխաների համար»։

«Ես հենց նոր կնոջիցս լսեցի, որ մեր էլեկտրականությունն անջատել են։ Ինչպես բոլորդ գիտեք՝ մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում։ Նրանք ավերեցին մեր տները, նրանց թանկացումները գերազանցեցին 400 տոկոսը։ Իմ ակցիան քաղաքացիական անհնազանդության կոչ չէ, սա դիմադրություն է»,- նշել է նա։

Քըլըչդարօղլուն նաև ասել է, որ 2021 թվականին Թուրքիայում 3,4 միլիոն մարդու էլեկտրամատակարարումը դադարեցվել է։

Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության այս ամսվա սկզբին հրապարակված տվյալների՝ Թուրքիայում 2021 թվականին մոտ 4,5 մլն բնակչի   էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումները դադարեցվել են այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները երկրում էներգակիրների գների աճի ֆոնին:

Էմմա Չոբանյան