Ապրիլի 23-ի գիշերը Ծիծեռնակաբերդում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին․ տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից։

Այս առիթով ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ծիծեռնակաբերդում, գիշերը կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որը ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի նաև ապրիլի 24-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։

Ռեքվիեմը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:

Ապրիլի 23-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ, Կանադայում, Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում (Regent Theatre Oshawa) նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915թ.-ին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այս պատմական իրողությանը, Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնել Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը››։

Երաժշտության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ Դա մի հայ ընտանիքի պատմություն է, որն անցել է 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով: Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին: Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սև խոռոչում, եւ այն այլեւս ոչ մեկին բաժին չի հասնի:

Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը և համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի իսկապես կարողանանք կանխել և ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նման սարսափելի երևույթներն ապագայում։