Հայաստան ժամանած ՌԴ պետդումայի պատգամավորները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստան են ժամանել Ռուսաստանի Պետական դումայի Դաշնային խորհրդի մի խումբ պատվիրակներ, որոնք այս օրերին հանդիպումներ են անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ փորձելով ճշտել ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ նրանց դիրքորոշումները:

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, պատվիրակությունն արդեն հանդիպումներ է անցակցրել Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի, փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և մի շարք այլ պատգամավորների հետ:

«Մենք ցանկություն ենք հայտնել հանդիպել նաև խորհրդարանի մյուս խմբակցությունների հետ ու ճշտել նրանց դիրքորշումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այլ խմբակցությունների հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքը փոխանցել ենք ԱԺ-ի ղեկավարությանը: Այժմ սպասում ենք արձագանքների: Կարծում եմ վաղը՝ ապրիլի 28-ին, ևս տեղի կունենան հանդիպումներ, ինչից հետո կարելի է որոշակի եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – ասաց Զատուլինը՝ հավելելով, որ ցանկանում են հանդիպել նաև ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Եթե պարոն Փաշինյանը ցանկանա, ապա մենք պատրաստ ենք հանդիպման», – ասաց նա:

Թե վաղը ԱԺ խմբակցություններից քանիսի հետ կհանդիպեն ՌԴ պետդումայի պատգամավորները, դեռևս պարզ չէ, սակայն, Զատուլինի խոսքով, ապրիլի 28-ի առավոտյան նման հանդիպումներ արդեն նշանակված են: Զատուլինի ներկայացմամբ՝ Ռուսաստանում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություներին հետևում են խորը անհանգստությամբ՝ մի շարք պատճառներով. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, նույն անվտանգության համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամներ ենք, ՌԴ-ն Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր պետությունն է, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան»:

Հենց վերոնշյալ հանգամանքներով պայամանվորված, ըստ Զատուլինի, Ռուսաստանում չեն կարող հետևել ՀՀ-ում զարգացող իրադարձություններին զուտ ակադեմիական հետաքրքրության մակարդակով և չփորձել տեղում ծանոթանալ իրավիճակին: «Մենք մեզ չէինք ների, եթե այս օրերին չլինեինք Հայաստանում», – ասում է մեր զրուցակիցը:

Նա վստահեցնում է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին, լսել բոլոր կողմերին, սակայն ոչ մի կերպ չխառնվել ներքին խնդիրներին: «Կարծում ենք՝ խնդիրները պետք է լուծվեն իրավական, սահմանադրական ճանապարհով: Մենք չենք խառնվելու ներքին խնդիրներին, միայն ՀՀ քաղաքացիներն են իրավասու որոշել, թե ով և ինչ պաշտոն է զբաղեցնելու Հայաստանում», – վստահեցնում է ՌԴ պաշտոնյան:

Ռուսաստանից ժամանած պատգամավորները հույս ունեն, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստից հետո հնարավոր կլինի հասնել ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման: