Կասկած չկա, որ հզոր հայ ժողովուրդը հաղթելու է ու սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի իր անզուգական հայրենիքը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացին հաղթել է ու այլևս երբեք չի պարտվելու, ու հաղթանակը լինելու է մեր ժողովրդի մշտական ուղեկիցը. Գյումրիում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց « Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ կասկած չկա, որ հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելուէ  կոռուպցիային, աղքատությանը, հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը և սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի իր սիրելի ու անզուգական հայրենիքը»,- ասաց Փաշինյանը։

Ապա ընդդիմադիր առաջնորդն ասաց, որ շատերը փորձում են օրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվ ձևով. «Շատերին թվում է, թե հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը, աբյաց այդպես մտածողները չեն հասկանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է  ապագային։ Այսօր ՀՀ քաղաքացիության ինստիտուտը հաղթանակել է։ Այսօր կա մի ճանապարհ. ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելն է։ Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությունը, և նույն պահին կհրաժարվեմ։ Բայց քաղաքական պատասխանատվությունը ինձ ստիպում է արձանագրել, չկա ուրիշ տարբերակ և նրա դե-ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի դե-յուրե մայիսի 1-ին»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարթակը, որ ղեկավարում է  սիրո, թավշյա հեղափոխությունը հիմա ուզում են ներկայացնել, թե իշխանության գալուց հետո քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ են մղելու Ռուսաստանի դեմ: «Ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել, ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավելևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ, արկածախնդիր ճանապարհով: Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Սակայն մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ կմնա միջազգային իր բոլոր պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած խորը և համապարփակ համագործակցության պայմանագրին, ինչպես նաև ԵՏՄ պայմանագրին: