Թուրքիան ռուսական գազից կախվածությունը փորձում է նվազեցնել 1 մլրդ եվրոյի վարկ վերցնելով 

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիան և Deutsche Bank AG-ն բանակցությունների վերջին փուլում են․ Անկարան մտադիր է 1 միլիարդ եվրո  վարկ վերցնել՝ հեղուկացված  բնական գազի գնումները ֆինանսավորելու համար, ինչը կնվազեցնի երկրի կախվածությունը ռուսական ներմուծումներից, գրում է Bloomberg-ը։  Պետական գազային ընկերությունն , ըստ աղբյուրի, գումարը օգտագործելու է ԱՄՆ-ի ու Եվրոպայի արտադրողներից հեղուկացված գազ գնելու համար։

Գործարքը կարող է կայանալ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։   Թուրքական պետական ընկերությունը  մինչ այդ կրիտիկական ժամանակներ է ապրում․ կառավարությունը  առաջին եռամսյակի ընթացքում  ավելի շատ գումար է ներդրել ընկերությունում, քան  ամբողջ 2021թ-ի ընթացքում։

Սպասվում է, որ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության կողմից երաշխավորված վարկը կունենա մինչև հինգ տարի մարման ժամկետ և կարող է կրկնապատկվել:

Deutsche Bank-ը և  թուրքական կողմը առայժ հրաժարվում են մեկնաբանություններից:

Էմմա Չոբանյան