«Մեգա» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում 224 մարդու կյանք է խլել․ կան անհետ կորածներ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Մեգա» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում 224 մարդու կյանք է խլել, ևս 147-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է Լեյտե նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Մանիլայից գրեթե 600 կմ հարավ-արևելք: Այստեղ հորդառատ անձրևներն առաջացրել են սողանքներ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 202 մարդ, հիմնականում՝ Աբույոգա և Բեյբեյ քաղաքներում։

Չորեքշաբթի Ֆիլիպինների փրկարարական ծառայությունները ստիպված են եղել ամբողջությամբ դադարեցնել փրկվածների որոնումները Աբույոգայում և գրեթե ամբողջությամբ՝ Բեյբեյում: Այս որոշումը կայացվել է սողանքների հետևանքով հողի մեծ անկայունության պատճառով։

«Մեգին» Ֆիլիպիններին հարվածել է ապրիլի 10-ին՝ իր հետ բերելով հորդառատ անձրևներ, սողանքներ ու ջրհեղեղներ։ Բնական աղետը գրանցվել է երկրի ավելի քան 2 միլիոն բնակչությամբ 30 նահանգում։ Շուրջ 207 հազար բնակիչ տարհանվել է, նրանց տեղավորել են տարհանման կենտրոններում։ Փոթորկի պատճառած վնասը գնահատվում է 264 միլիոն ֆիլիպինյան պեսո (մոտ 4,6 միլիոն եվրո):

Հավելենք, որ ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է միջինը 20 ցիկլոն: «Հայյան» փոթորիկը մինչ այժմ գրանցված ամենամահաբերն է եղել ՝ 2013 թվականի նոյեմբերին խլելով ավելի քան 6300 մարդու կյանք:

Տաթև Ֆռանգյան