Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանությանը՝ ո՛չ» ցուցադրությունը։ Այս մասին Facebook-ում հայտնել է ցուցադրության կազմակերպիչ ARMA հայկական երիտասարդական ասոցիացիան։

«Մենք ամեն օր աշխատել ենք ցուցադրության կազմակերպման վրա, բավականին մեծ ուժեր և ռեսուրսներ ենք ծախսել։ Մենք մեծ ծրագիր ենք կազմել՝ պատվավոր հյուրերի և ԶԼՄ-ների մասնակցությամբ, էքսկուրսիաներ և կինոցուցադրություններ ենք կազմակերպել, պայմանավորվել ենք, որ մուտքն ազատ լինի բոլոր ցանկացողների համար։ Մեզ համար այս նախագիծն իրոք շատ կարևոր էր։ Սակայն պատահեց այն, ինչ չէինք սպասում՝ ամբողջությամբ համաձայնեցված ցուցադրությունը մեզանից անկախ պատճառներով տապալվել է վերջին պահին»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպիչները նաև նշում են, որ ցուցահանդեսի չեղարկման պահից փորձում են իրավիճակից ելք գտնել։

Մեկ այլ հայտարարությամբ էլ նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի կառավարությունը, ի դեմս համապատասխան կոմիտեների ղեկավարների, պատրաստակամություն է հայտնել օգնել՝ հնարավորինս շուտ կազմակերպել միջոցառումը։

Տաթև Ֆռանգյան