Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը Բուլղարիայում կմասնակցեն Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը ապրիլի 29-ից Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար ձյուդոիստները հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ օրերս միջազգային մարզումային ճամբարի են մասնակցել Հունգարիայի Տատա առողջարանային քաղաքում, իսկ նախքան մարզումային ճամբարը հավաք են անցկացրել Վրաստանում:

73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը նշում է, որ մեծահասակների կազմում առաջին անգամ է միջազգային մրցաշարի մասնակցելու. «Մարտական եմ տրամադրված։ Շատ լավ ենք նախապատրաստվել, կարելի է ասել՝ իմ ուզած մարզավիճակում եմ։ Մարզումներիս մեթոդիկան չի փոխվել, ամեն մրցաշարի համար կենտրոնացնում եմ ողջ ուժերս, ինձ համար բոլոր մրցաշարերն էլ հավասարապես կարևոր են։ Լարվածություն չկա, տրամադրվածությունն օր օրի մեծանում է, հավատում եմ իմ ուժերին»։

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 1-ին: