«Մենք պայքարում ենք այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպիսին են ցինիզմը, մեծամտությունը»․«Երկիր Ծիրանիի» 2 անդամները դուրս եկան խմբակցությունից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը իրենց գործունեությունը ավագանիում կշարունակեն որպես անկախ անդամներ՝ դուրս գալով «Երկիր Ծիրանի» խմբակցության:

Այս մասին հայտարարեցին Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիևը։

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանյանն անվտահություն էր հայտնել Հայկ Պետրոսյանին ու Մնացական Պարակշիևին՝ վերջիններիս մեղադրելով «դավաճանության մեջ»։

Զարուհի Փոստանջյանի՝ այլևս նախկին կուսակցական գործընկերները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությանը։

«Երբ մենք պայքարում ենք այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպիսին են ցինիզմը, մեծամտությունը, անհանդուրժողականությունը, իրականության զգացողության իսպառ բացակայությունը, շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս չդառնանք այդպիսին և լինենք բաց բազմակարծությանը և առողջ քննադատությանը։

Պետք է նշել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունից և անհիմն մեղադրանքներից հետո մենք բաց ենք եղել հետագա երկխոսության և խնդիրների հարթման համար, ինչի մասին խոսել ենք հարցազրույցների ժամանակ, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չենք ստացել։ Ուստի, որոշել ենք դուրս գալ խմբակցությունից, իսկ Մնացական Պարակշիևը նաև կուսակցության խորհրդից, կուսակցությունից և կուսակցության հիմնադիրների ցանկից։ Մենք շարունակելու ենք պաշտպանել երևանցու շահերը և իրականացնել Երևանի ծրագիրը, որպես անկախ ավագանու անդամներ։

Հարկ ենք համարում նշել, որ մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ստեղծել կուսակցություն, կամ միանալ որևէ կուսակցության։ Մենք դրսևորելու ենք ակտիվ քաղաքական կեցվածք։ Բաց ենք լինելու համագործակցության համար քաղաքական անձանց և ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումները։ Ստանալով քվե մեր քաղաքացիներից, մենք պարտավորված ենք զգում նրանց առջև և չենք կարող դավաճանել նրանց վստահությունը։ Մենք պարբերաբար հանդես կգանք մամուլում, կլինենք հաշվետու կատարած աշխատանքների համար»,-ասված է հայտարարության տեքստում։